Խաչմերուկներ. հայկական բրդի միջազգային պատմությունը

15:40 • 02.10.14

Ձեռքերը բրդի մեջ դնելը նոր և հիանալի զգացողություն է, ասես ծանոթ լինես մի բանի, բայց միևնույն ժամանակ ծանոթանաս դրան առաջին անգամ, գրում է հոդվածագիր Լիանա Աղաջանյանը Glendale News Press-ում:

 

Բուրդն է՛լ ավելի հետաքրքիր է դառնում, երբ տեղեկանում ենք դրա առողջարար հատկությունների մասին, գրում է հեղինակը՝ հավելելով, որ դրա մասին մտածելիս իր մոտ մանկության հիշողություններ են արթնանում, երբ իր տատիկները բուրդ էին փաթաթում իր վրա բուժման նպատակով:

 

Հեղինակը որոշել է բուրդը դնել իր պայուսակն ու անձնական ճանապարհորդությամբ պարզել՝ ժամանակակից աշխարհում պահպանվել է արդյոք բուրդ մանելու ավանդույթը։

 

Լոնդոնում նա ծանոթացել է մի կնոջ հետ, ով նրան ցույց է տվել բուրդ սանրող սարք: Հեղինակին շատ է դուր եկել այդ սարքն օգտագործելու միտքը, սակայն անհանգստացրել է այն հարցը, թե որքան ժամանակ կպահանջվի դա ավարտին հասցնելու համար, անգամ նրա մայրն է նրան զգուշացրել, որ դա ժամանակ ունեցող մարդկանց համար է:

 

Այնուհետ հեղինակը Գլենդեյլում բնակվող ընկերոջից իմացել է, որ նա երկու ամերիկահայ կանանց է գտել, ովքեր կարող են բուրդ մանել:

 

«Երբ առաջին անգամ ձեռք բերեցի այն, ես ցանկանում էի Հայաստանից մեկին գտնել, ով կմաներ այն: Մտածում էի՝ ավելի խորհրդանշական կլինի ապրանքը գնել, սանրել և մանել դրա ծագման երկրում և, միևնույն ժամանակ, ծանոթանալ արհեստավորների փոքր խմբի հետ, ովքեր կարողացել են պահպանել այս մահացող ու թանկարժեք արհեստը»,-գրում է հեղինակը՝ հավելելով, որ դա, այնուամենայնիվ, չէր արտահայտի իր անձնական ճանապարհորդությունը, որը պետք է ձգվեր հազարավոր մղոններ աշխարհով մեկ:

 

«Հայաստանում գնված, Անգլիայում շնորհիվ անծանոթների ցուցաբերած բարության սանրված և Լոս Անջելեսում ապրող կանանց կողմից մանված. մարդիկ, ովքեր կարողացել են պահպանել այս հազվադեպ հմտությունը ժամակակակից աշխարհում, ահա սա է այն գեղեցիկ կերպով ձևախեղված պատմությունը, որ կատարյալ է ինձ համար»,- եզրափակում է հեղինակը: