Վիեննա-Երևան թռիչքը տեխնիկական պատճառներով չի կայացել, սակայն ձեռնարկվել են քայլեր

16:13 • 03.10.14

Վիեննա-Երևան թռիչքը, որը նախատեսված էր այսօր օրվա երկրորդ կեսին, չի կայացել տեխնիկական պատճառներով: Երևան-Վիեննա, Վիեննա-Երևան չվերթները սպասարկող «Austrian Airlines» ավիաընկերությունից, չթաքցնելով եղելությունը, առաջարկեցին պաշտոնական պատասխան ստանալ՝ գրավոր իրենց դիմելուց հետո միայն:


Հայաստանի քաղաքացիական ավիացիոն գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գռզելյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ խնդիրները եղել են տեխնիկական, անձնակազմի հետ կապված» «Մեր տեղեկություններով Հայաստանից ուղևորները, ովքեր ցանկացել են, թռել են այլ ինքնաթիռներով, նույնը՝ Վիեննայից»: