Աշխարհի ամենամեծ օդանավը թռիչք է իրականացրել ամենաերկար երթուղով

01:25 • 03.10.14

Աշխարհում ամենամեծ ուղևորատար ինքնաթիռը` Qantas ավիաընկերությանը պատկանող Airbus A380-ը, առաջին անգամ թռիչք է իրականացրել աշխարհում ամենաերկար ավիաերթուղով:


Ինչպես հայտնում է РИА Новости-ն` Huffington Post-ին հղումով, ինքնաթիռը դուրս է եկել Սիդնեյի օդանավակայանից և 15 ժամանոց թռիչք իրականացնելով` վայրէջք կատարել Դալլասի միջազգային օդանավակայանում: Անցած երթուղու ընդհանուր տարածությունը կազմել է 13 805 կմ: Չվերթն իրականացվել է ամբողջական ծանրաբեռնվածությամբ` 484 ուղևորով: