Հալեպի հայկական թաղամասի վրա ՄԱԿ-ի կողմից արգելված դյուրավառ նյութով տակառներ են նետել

09:18 • 03.10.14

Զինյալ խմբավորումների ներկայացուցիչները Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասը ռմբակոծել են նապալմ նյութով պատրաստված տակառներով, ինչի հետևանքով հրկիզվել է 7 բնակարան, գրանցվել են մեծ վնասներ:

 

Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջի տեղեկացմամբ՝ անօթևան բնակիչներին օգնության են հասել Նոր գյուղի ակումբի տղաները, որոնց ջանքերով հաջողվել է մարել հրդեհն ու անվնաս դուրս բերել ժողովրդին:

 

Նշենք, որ նապալմը դյուրավառ հեղուկ է, և Միացյալ ազգերի կազմակերպությունը 1980թ.-ից դրա գործադրումը քաղաքացիների դեմ ռազմական հանցագործություն է համարել:

 

Հիշեցնենք, որ նախօրեին Նոր գյուղի շրջանում ընկած ինքնաշեն հրթիռի պայթյունի պատճառով երկու հայ էր վիրավորվել՝ Շահե Շահինյանն ու Ավետիս Սոլաքյանը: