Ամերիկացիները մտադիր են երկնաքարերի դեմ պայքարել միջուկային զենքի օգնությամբ. ամերիկյան ԶԼՄ-ներ
ԱՄՆ-ն մտադիր է Երկրի համար վտանգավոր տիեզերական մարմինների դեմ պայքարել միջուկային զենքի օգնությամբ: Խոսքը հին միջուկային մարտագլխիկների մի շարք բաղադրիչների մասին է:
Ինչպես գրում է newsru.com-ը` The Wall Street Journal-ին հղումով, տվյալ տեղեկությունը թաքնված է ԱՄՆ միջուկային զինանոցը վերահսկող Միջուկային անվտանգության ազգային վարչությանը նվիրված 67 էջանոց զեկույցում:
Մարտագլխիկների բաղադրիչները, որոնք բարձր հարստացված ուրան են պարունակում, պահպանվում են այնքան ժամանակ, մինչ կառավարությունում կգնահատեն դրանց պոտենցիալ կիրառումը ասուպներից` Երկրի պաշտպանության գործում: Միջուկային անվտանգության ազգային վարչությունում հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը:
Առաջիկա 100 տարում մոլորակին չեն սպառնում հանդիպումները տիեզերական մարմինների հետ, որոնք կարող են համաշխարհային աղետի հանգեցնել, սակայն, ինչպես պնդում են ՆԱՍԱ-ում` Երկրի շուրջ պտտվում են առավել փոքր չափսերի երկնաքարեր, որոնցից 5 տոկոսը ներառված է կատալոգներում:










