Քեմերոնը չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ուրբաթ առավոտյան չհայտարարված այցով ժամանել է Աֆղանստան, գրում է Взгляд-ը:
Ինչպես հիշեցնում է պարբերականը, երկուշաբթի տեղի է ունեցել երկրի նոր նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայի երդմնակալության արարողությունը: Արարողությանը ներկա են գտնվել բազմաթիվ արտասահմանյան երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Չինաստանի ներկայացուցիչներ, ինչպես նաև Աֆղանստանի նախկին ղեկավար Համիդ Քարզայը:
Ամերիկյան պատվիրակությունը գլխավորել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Պոդեստան:
Սեպտեմբերի 21-ին Աֆղանստանի անկախ ընտրական հանձնաժողովը Աշրաֆ Ղանի Ահմադզային նախագահական ընտրությունների հաղթող էր հայտարարել:










