Ամերիկայում տղամարդը դիլերային կենտրոնից միայնակ 7 Chevrolet Camaro է գողացել
ԱՄՆ Հյուսթոն քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Chevrolet ավտոմեքենաների դիլերային կենտրոնից 7 Chevrolet Camaro սպորտային մեքենայի գողության մեջ կասկածվող տղամարդուն: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Click2houston.com-ին:
Տեղի ոստիկանության հաղորդած տվյալների համաձայն՝ գողություններն իրականացվել են 2014 թվականի հուլիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում:
Ենթադրվում է, որ կասկածյալը գողությունն իրականացրել է ավտոմեքենաների վրա դրսի կողմից փակցված հատուկ տուփերի մեջ դրված բանալիները վարպետորեն վերցնելու հնարամտության շնորհիվ:
Պարզվել է, որ ավտոմեքենաների գողության մեջ կասկածվողը 28-ամյա Ալֆոնսո Սերանոն է, ում մոտ հայտնաբերվել է գողացված 7 մեքենայից 2-ի բանալին, իսկ մեքենաների համարանիշերը փոխված են եղել:










