Թուրքիան կպաշտպանի Սիրիայում գտնվող քուրդ եղբայրներին. Դավութօղլու
Թուրքիան կանի հնարավորն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից Սիրիայի Քոբանի քրդաբնակ բնակավայրը պաշտպանելու համար: Այդ մասին թուրքական ATV հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:
«Մենք պաշտպանելու ենք այնտեղ բնակվող մեր քուրդ եղբայրներին, սակայն դա քրդական հարցի կարգավորման հետ չպետք է կապել »,-ասել է նա:
Թուրքիայի վարչապետը նաև հիշեցրել է, որ երկրի խորհրդարանը հաստատել է երկրի զինված ուժերը Սիրիա և Իրաք գործողություններ իրականացնելու համար ուղարկելու մասին որոշումը:
396 պատգամավորից 298-ը կողմ էր արտահայտվել որոշմանը: Դրան դեմ էր քվեարկել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը, որի ղեկավարին էլ Դավութօղլուն մեղադրել է «Իսլամական պետության» ահաբեկիչներին սատարելու համար:










