ԱՄՆ-ում քաղաքապետին կինը սպանել է տասնյակ տարիներ ընտանեկան բռնության ենթարկվելու պատճառով (լուսանկարներ)

12:22 • 03.10.14

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Բել Գարդենս քաղաքի 45-ամյա քաղաքապետ Դանիել Կրեսպոյի կինը, ով կասկածվում է ամուսնու սպանության համար, մեկնաբանել է սպանության դրդապատճառները, գրում է Daily Mail-ը։

 

Ամբողջ քաղաքն ապշել է՝ լսելով, որ քաղաքապետն իրականում բռնարար է, այն դեպքում, երբ նա հանրությանը միշտ ներկայացել է ժպիտը դեմքին և փորձել ամեն ինչ անել քաղաքացիների կյանքը դեպի լավը փոխելու համար։

 

Քաղաքապետի կինը՝ 43-ամյա Լիվեթ Կրեսպոն պատմել է, որ իր ամուսինը 28 տարի շարունակ բռնության է ենթարկել իրեն ու որդուն։

 

Լիվեթի փաստաբան Էբեր Բայոնան ասել է, որ շատ բաներ կան, որ հանրության աչքից հեռու են և որ մարդու արտաքինը խաբուսիկ է: Նա նշել է, որ այս դեպքը մտածելու տեղիք է տալիս։

 

Նախագահ Բարաք Օբաման օրեր առաջ հայտարարել է ընտանեկան բռնության իրազեկման միամսյակի մասին, որը համընկել է աղմուկ բարձրացրած դեպքի հետ։

 

Բայոնան ասել է, որ կանի հնարավորը, որպեսզի աջակցի և օգնի Լիվեթ Կրեսպոյին այս ողբերգական պահին։

 

Այն հարցին՝ արդյոք կինը մինչ այդ ոստիկանություն դիմել է, իրավաբանը պատասխանել է, որ դեպքերի մեծամասնությունում հոգեբանական ծանր ճնշման տակ լինելը և տնտեսական կախվածությունն ամուսնուց կանանց ստիպում են լռել, բացի այդ, հասարակությունը չի աջակցում կանանց այդ հարցում։

 

Անկախ ամենից, կինը ներգրավված է դատական գործընթացում և ենթարկվելու է պատասխանատվության։

Sister

Shocked: The small community of Bell Gardens, California, is said to be reeling following the death of their mayor

Loyal: Crespo had been a county deputy probation officer for the past 15 years

Deceased: According to reports, Crespo was shot three times

Mayor: Daniel Crespo was elected to the city council in 2001

Fight: During the argument between the couple, their  son, Daniel Crespo Jr., became involved in a struggle with his father, police said in a statement

Scene: The incident occurred at the couple's home in the in the 6300 block of Gage Avenue

Dark side: Crespo is said to have had a sinister side that was separate to his public persona. He is seen here with his daughter, Crystal

Shot dead: Bell Gardens Mayor Daniel Crespo and wife, Lyvette, in an undated photo provided by a member to local television stations

Family torn apart: Bell Gardens Mayor Daniel Crespo (back left) was fatally shot Tuesday in what investigators called a domestic dispute. He is seen here with his wife Levette (back right) and hischildren, Chrystal and Daniel Jr. (front)