«Գազպրոմը» հերքել է մոսկովյան գրասենյակից աշխատակիցների տարհանման մասին լուրը

16:07 • 03.10.14

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հերքել է տեղեկությունն այն մասին, որ մոսկովյան գրասենյակից կատարվում է աշխատակիցների տարհանում՝ պայթյունի սպառնալիքի մասին անանուն հաղորդագրության պատճառով, հայտնում է gazeta.ru-ն:

 

«Տարհանում չկա։ Բոլոր աշխատակիցները շարունակում են աշխատել իրենց տեղերում»,- հայտնել են ընկերությունից։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվայում տարհանվում է «Գազպրոմ» ընկերության գլխավոր մասնաշենքը։

«Տագնապալի լուրի պատճառով գրասենյակին են մոտեցել ոստիկանության և հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների աշխատակիցները։ Շենքից իրականացվում է աշխատակիցների տարհանում»,- հայտնել էր մի իրավապահ։