ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին. վրարերթի ենթարկված տղամարդը տեղում մահացել է
17:58 • 03.10.14
«Մերսեդես-Բենց-Վիանո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 2-ին, ժամը 23.15-ի սահմաններում Երևան-Գյումրի ճանապարհի 113.6-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 40-45 տարեկան տղամարդու, որը տեղում մահացել է:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն:
Placeholder










