Կիևում կկառուցեն Էյֆելյան աշտարակի կրկնօրինակը

00:21 • 03.10.14

Կիևի «Ֆրանսիական թաղամաս» բնակելի համալիրի տրածքում շինարարներն սկսել են Էյֆելյան աշտարակի կրկնօրինակի կառուցման աշխատանքները:


Ինչպես հայտնում է Корреспондент-ը` շինարարները մտադիր են արդեն մեկ ամսից կանգնեցնել Էյֆելյան աշտարակի 16 մետրանոց կրկնօրինակը:


«Այն կլսուսավորվի երեկոյան ժամերին: Աշտարակը կտեղադրվի մասերով, քանի որ կառույցը բավականին խոշորածավալ է և բարդ` տեղափոխելու համար», - ասել է շինհրապարակի ղեկավար Սերգեյ Բիլոշիցկին: