Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը հերքել է Կիմ Չեն Ընի վիրահատության մասին լուրը
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Սո Սե Պենը հերքել է վերջերս տարածված այն լուրը, թե երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը ոտնաթաթերի վիրահատություն է տարել, գրում է Korrespondent.net-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածվել էր տեղեկություն, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը երկու ոտնաթաթերի բարդ վիրահատություն է տարել, և այժմ գտնվում է հիվանդանոցում։










