Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել փլուզում

11:22 • 03.10.14

Վանաձոր-Դիլիջանի միջպետական նշանակության ավտոճանապարհի 29-30 կմ հատվածում (Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան)՝ Ֆիոլետովո գյուղի մոտ, hոկտեմբերի 3-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, տեղի ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում՝ մոտ 400 խմ, տեղեկացնում է Տրանսպորտի և կապի նախարարությունը։


Ճանապարհը սպասարկող «Լոռի ՃՇՇ» ՍՊ ընկերության աշխատակիցների կողմից իրականացված մաքրման աշխատանքներից հետո ներկայում ճանապարհը երթևեկելի է, սակայն դեռ կա փլուզման վտանգ։