«Սիմոն» փոթորկի պատճառով տագնապ է հայտարարվել Մեքսիկայի 7 նահանգում
Մեքսիկայի արևմտյան 7 նահանգում տագնապ է հայտարարվել «Սիմոն» կոչվող արևադարձային փոթորկի մոտենալու հետևանքով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ինչպես նշել են իշխանությունների ներկայացուցիչները, ցիկլոնն իր հետ բերում է հորդառատ անձրևներ, որոնք կարող են հանգեցնել ջրհեղեղների և սողանքների։
Ցիկլոնի ուժգնությունն էպիկենտրոնում հասնում է 85 կմ/ժ-ի, իսկ ուժգնացումների ժամանակ` 100 կմ/ժ-ի։
Մեքսիկայի օդերևութաբանական ծառայությունների տրամադրած տվյալների համաձայն՝ առաջիկա ժամերին «Սիմոնը» տեղատարափներ է առաջացնելու Նայարիտ, Խալիսկո, Կոլիմա, Սինալոա, Միչոական և Հերերո նահանգներում։
Հորդառատ տեղումներ են լինելու նաև Կալիֆոռնիայում, որը վերջերս խիստ տուժել էր «Օդիլ» փոթորկից։










