Մահվան ելքով վրաերթ Ստեփանավանում
17:53 • 03.10.14
«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոկտեմբերի 2-ին, ժամը 19.20-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Սունդուկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1946 թ. ծնված Ռոզիկ Այվազյանին և իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց, սակայն վերջինս ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:
Placeholder










