Շվեյցարիայում ցանկանում են ժառանգության հարկ մտցնել

17:56 • 03.10.14

Շվեյցարիայի բնակիչները կքվեարկեն ժառանգությունից հարկեր գանձելու համար։ Ավելի վաղ ազգային նախաձեռնությունը Պետական խորհրդում մեծամասնության ձայներով մերժվել էր, գրում է euromag.ru-ն։

 

Բացարձակ մեծամասնությամբ՝ 31-ն ընդդեմ 11-ի, մերժվել էր նախաձեռնությունը, որը ենթադրում է հարկերի գանձում 2 մլն ֆրանկից (1,66 եվրո) ավելի ժառանգությունների դեպքում։

 

Նախաձեռնությունն առաջարկում է հարկել ժառանգությունների 20%-ը։

 

Այժմ նախաձեռնության ճակատագիրը պետք է որոշեն քաղաքացիները։