Բակո Սահակյանի հրամանագրով 4 ուսուցչի ԼՂՀ վաստակավոր մանկավարժի կոչում է շնորհվել
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ Ուսուցչի օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` մատաղ սերնդի ուսուցման և դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար ԼՂՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում է շնորհվել.
Սուսաննա Ներսեսյանին՝
Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրեն,
Նատաշա Պողոսյանին՝
Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան N 1 միջնակարգ հոսքային դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի,
Հասմիկ Սեյրանյանին՝
Ստեփանակերտի Վիտալի Ջհանգիրյանի անվան N 11 ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի,
Գեորգի Սևիկյանին՝
ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչի տեղակալ։










