Ճապոնիայի առաջին տիկին Ակիէ Աբէն «Նիպպոն Բուդոկան» ճապոնական մարտարվեստ է ցուցադրել

22:28 • 04.10.14

Ճապոնիայի առաջին տիկին Ակիէ Աբէն Տոկիոյի մարզասրահներից մեկում ցուցադրել է «Նիպպոն Բուդոկան» նիգանատազյուցու՝ ճապոնական մարտարվեստ նագինատա սրերով: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն:

Երկրի վարչապետի՝ Սինձո Աբէի կինը ելույթ է ունեցել Ռուսաստանի և Ճապոնիայի ազգային և ավանդական մարտարվեստների ցուցադրության շրջանակում:

Աբէն նշել է, որ առաջին անգամ է նիգանատազյուցու ցուցադրել մեծ լսարանին: Նրա զուգընկերը եղել է Ճապոնիայի նախկին վարչապետի այրին՝ Կումիկո Խասիմոտոն, ով Նիգանատազյուցուի համաշխարհային ասոցիացիայի ներկայացուցիչն է:

«Ես ոչ մի անգամ չեմ մասնակցել մրցումների, պարզապես պարապում եմ»,-ասել է Աբեն, ով նիգանատազյուցուով զբաղվում է 2007 թվականից: