Երկրաշարժ Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում. ցնցումները զգացվել են Ճամբարակ, Բերդ և Իջևան քաղաքներում
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 08։59-ին, Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում` Գաբալա քաղաքից 20 կմ արևելք, տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.370 և արևելյան երկայնության 48.150:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Ճամբարակ, Բերդ և Իջևան քաղաքներում:










