Հոնկոնգում ցուցարարները բնակիչների հետ բախումից հետո հետաձգել են կառավարության հետ բանակցությունները (լուսանկարներ)
Հոնկոնգում ցուցարարները հետաձգել են կառավարության հետ բանակցությունները, երբ ցույցերից դժգոհ բնակիչները փորձել են դուրս քշել նրանց քաղաքի փողոցներից:
Ինչպես ներկայացնում է ИТАР-ТАСС-ը` դիմակայությունը վերաճել է բախման և բաց առճակատման: Տեղի բնակիչները քննադատում են ցուցարարներին՝ ամենօրյա կյանքի ու գործարարության համար ստեղծվող անհարմարությունների պատճառով:
Միևնույն ժամանակ՝ ցուցարարների հիմնական ուժերը շարունակում են պաշարել գլխավոր կառավարական համալիրը, որտեղ ուրբաթ հետաձգվել են բոլոր միջոցառումները, հարյուրավոր պետաշխատողներ դուրս չեն եկել աշխատանքի:
Տեղի վարչակազմի ղեկավար Լյան Չժենյինը մերժել է կատարել ցուցարարների պահանջն ու հրաժարական տալ:





















