Հնդկաստանի վարչապետի ինքնաթիռում նռնակ է հայտնաբերվել

14:36 • 04.10.14

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ինքնաթիռում առանց պայթուցիչի նռնակ է հայտնաբերվել, հայտնում է РИА Новости-ն՝ Times of India-ին հղումով։

 

Air India ավիաուղիներին պատկանող Boeing-747 ինքնաթիռն իրականացրել է Դելի- Մումբայ-Հայդարաբադ- Ջեդա չվերթը, և երբ ժամանել է Ջեդա, անվտանգության աշխատակիցները բիզնես կարգի սրահում վնասազերծված նռնակ են հայտնաբերել։

 

Հնդկական անվտանգության ծառայությունը հետաքննում է միջադեպը: