Իրանի արևմուտքում երկրաշարժ է գրանցվել
Ռիխտերի սանդղակով 4.1 բալանոց երկրաշարժ է գրանցվել Իրանի արևմտյան Ֆարսան քաղաքում: Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի Սեյսմոլոգիական կենտրոնի համաձայն՝ այն գրանցվել է շաբաթ՝ տեղի ժամանակով ժամը 03.39-ին, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Տուժածների և ավերածությունների մասին հաղորդագրություններ չկան:
Իրանում ստորգետնյա ցնցումներ հաճախ են գրանցվում:










