Վախթանգ Կիկաբիձեն Պուտինին անվանել է «չար ուժերի քաղաքական գործիչ»
Վրաստանի վաստակավոր արտիստ Վախթանգ Կիկաբիձեն segodnya.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մեծ հաճույքով կմասնակցեր Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող հակաահաբեկչական գործողություններին, եթե երիտասարդ լիներ։
Այս մասին գրում է gazeta.ru-ն։ Նա մասնավորապես ասել է, որ եթե երիտասարդ լիներ այժմ կլիներ հակաահաբեկչական գործողություններ կատարող խմբի մեջ և կպաշտպաներ երկրի պատիվը՝ ավելացնելով, որ ուրիշ տարբերակ նա չի տեսնում։
Բացի այդ, դերասանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «սև ուժերի քաղաքական գործիչ»։
Նա նաև ընդգծել է, որ թշնամությունը երկու եղբայրական ազգերի միջև անթույլատրելի և անմարդկային է։










