Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյաները կայցելեն Հարավային Կորեա
Ասիական 17-րդ խաղերի փակման արարողությանը մասնակցելու համար Հարավային Կորեա կժամանեն հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ օգնականները:
Ինչպես փոխանցում է Взгляд-ը` РИА Новости-ին հղումով, այս մասին տեղեկացրել է Հարավային Կորեայի միավորման հարցերով նախարարության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեայի նորանշանակ ԱԳ նախարար Լի Սու Յոնն ավելի վաղ մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին, որտեղ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները չէին ներկայանում արդեն 15 տարի:
Վերջինս կարծիք է հայտնել միավորելու երկու Կորեաները մեկ համադաշնային պետության կազմում, որը ենթադրում է երկու համակարգի գոյակցություն:
Կորեական թերակղզին պաշտոնապես պատերազմական իրավիճակում է գտնվում, քանի որ 1950-53-ի Կորեական պատերազմն ավարտվել է հրադադարի ստորագրմամբ և ոչ թե խաղաղ համաձայնությամբ:










