Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ազգային Հանրապետությունները

17:34 • 04.10.14

Բելառուսը հանդես է գալիս ի պաշտպանություն Ուկրաինայի միասնության և տարածքային ամբողջականության, Euronews-ին տրված հարցազրույցի ժամանակ ասել է Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։


Նա նշել է, որ Բելառուսը չի ցանկանում տեսնել Ուկրաինայի մասնատումը։  Այս մասին գրում է TASS գործակալությունը։


Շատերը հայտարարում են, որ Ղրիմն ի սկզբանե հին ռուսական տարածք է և «սխալմամբ» է անցել Ուկրաինայի կազմի մեջ, սակայն Բելառուսի Նախագահն ասել է, որ դա շատ սխալ մոտեցում է։


Նա նաև ասել է, որ եթե այս լարված իրավիճակը դադարեցվի, ապա մեկ տարի ժամկետում բոլոր կողմերի և Արևմուտքի մասնակցությամբ հնարավոր կլինի երկրում կայունացնել վիճակը։


Լուկաշենկոյի խոսքերով, եթե խոսքը գնում է կայունացման մասին, ապա հնարավոր է բացարձակ ժողովրդավարական սկզբունքների հիման վրա Սահմանադրության բարեփոխումներ անցկացնել և լավացնել քաղաքական գործընթացները։