Միացյալ Նահանգներում հրդեհվել է սեպտեմբերի 11-ի ողբերգության զոհերին նվիրված հուշահամալիրը

18:22 • 04.10.14

Հրդեհվել են «թռիչք 93-ին» թանգարան-հուշահամալիրի 3 ադմինիստրատիվ շենքերը, որոնք տեղակայված են Փենսիլվանիա նահանգում։ Շենքերը փլուզվել են հրդեհի արդյունքում, գրում է aif.ru-ն՝ USA Today-ին հղումով։

«Բարեբախտաբար հավաքածուի միայն 10% է պահվել այդ շենքերում, իսկ մնացածը պահվել են չհրկիզվող պահարաններում»,- ասել է ղեկավարության ներկայացուցիչ Մայքլ Լիտերստը։


Հուշահամալիրը ստեղծվել է ի հիշատակ 2001-ի սեպտեմբերի 11-ին United ընկերությանը պատկանող ինքնաթիռում զոհված անձնակազմի և ուղևորների։