Բարաք Օբաման Նինա Խաչիկյանին ԱՍԵԱՆ-ում ԱՄՆ դեսպան է նշանակել

12:46 • 04.10.14

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման 47-ամյա Նինա Խաչիկյանին Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցությունում՝ ԱՍԵԱՆ-ում (Association of SouthEast Asian Nations) ԱՄՆ դեսպան է նշանակել, այս մասին տեղեկացնում է asbarez.com-ը: 

 

Խաչիկյանն Ասիայում ամերիկյան քաղաքականության գծով մասնագետ է, աշխատել է «Ամերիկյան առաջադիմության կենտրոն»-ում, եղել է նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի օգնական (1998-1999): Նա ավարտել է Սթենֆորդի համալսարանը:

 

Նինա Խաչիկյանի նոր նստավայրը գտնվում է Ինդոնեզիայում, նա պատասխանատու է Հարավարևելյան Ասիայի 10 ամենաազդեցիկ երկրների հետ հարաբերությունների համար, իսկ նոյեմբերին նախագահ Օբամայի ընկերակցությամբ կմասնակցի ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների հանդիպմանը: