Փղերն ու ռնգեղջյուրները 20 տարի անց կարող են իսպառ վերանալ

23:56 • 04.10.14

Փղերն ու ռնգեղջյուրները 20 տարի անց կարող են իսպառ վերանալ: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն The Independent-ին հղումով:


Մասնագետների կարծիքով՝ որսագողերը տարեկան 35.000 փիղ և 1000-ից ավել ռնգեղջյուր են սպանում: Դա կապված է փղոսկրի և ռնգեղջյուրի եղջյուրների աճող պահանջարկի հետ: 


Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստները որոշել են Լոնդոնում քայլերթ անցկացնել՝ ի պաշտպանություն վայրի կենդանիների:


Ակտիվիստները փղերի և ռնգեղջյուրների դիմակներով կքայլեն բրիտանական մայրաքաղաքում, ինչպես նաև՝ կոչ կանեն փակել փղոսկրից և ռնգեղջյուրի եղջյուրներից զանազան իրեր պատրաստող գործարաններն ու դրանք վաճառող խանութները: