ՄԱԿ-ը կողմ է արտահայտվել քառօրյա աշխատանքային գրաֆիկին
ՄԱԿ-ի ենթակայության տակ գտնվող Աշխատանքի միջազգային կազմակերպության աշխատակիցները եկել են այն եզրահանգմանը, որ քառօրյա աշխատանքային շաբաթն ավելի բարենպաստ է, քան հնգօրյան: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով ՄԱԿ-ի մամլո ծառայությանը:
Այս թեման վերջին շրջանում քննարկվում է գործարար ոլորտներում: Աշխատանքային քառօրյա ռեժիմի կողմնակից է Google ընկերության հիմնադիրներից մեկը՝ Լարի Փեյջը, և մեքսիկացի միլիարդատեր Կարլոս Սլիմը:
Կազմակերպության փորձագետները կողմ են աշխատանքային քառօրյա ռեժիմին, քանի որ այն առաջին հերթին` կօգնի բարելավել բնակչության առողջությունը, երկրորդ՝ ավելի շատ աշխատատեղեր կբացվեն, և երրորդ՝ ուսումնասիրությունները փաստում են, որ ավելի քիչ աշխատող մարդիկ առավել արդյունավետ են աշխատում:










