Ֆեռարայում փառատոնի ժամանակ ձվեր են նետել իտալիայի վարչապետի ուղղությամբ

00:32 • 04.10.14

Ֆեռարա քաղաքում անցկացվող լրագրողական միջազգային փառատոնի ժամանակ ձվեր են նետել Իտալիայի վարչապետ Մաթեո Ռենցիի վրա: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


Ենթադրվում է, որ Իտալիայի վարչապետի վրա ձվեր են նետել «5 աստղ» ընդդիմադիր շարժման կողմնակիցները, որոնք նախ՝ սուլոցներ են հնչեցրել Ռենցիի ետևից:


Կառավարության ղեկավարի անվտանգության աշխատակիցներն իսկույն հեռացրել են իրավախախտներին, իսկ Ռենցին ժպիտով պատասխանել է, որ պատրաստ է երկխոսության գնալ լավագույն փաստարկներ ներկայացնող քաղաքացու հետ: