125 տարվա մեջ առաջին անգամ ռուս հանդիսատեսը կտեսնի «Կարապի լիճը» բալետը՝ առաջին խմբագրմամբ

15:23 • 05.10.14

125 տարվա մեջ առաջին անգամ ռուս հանդիսատեսը կտեսնի «Կարապի լիճը» բալետը կոմպոզիտոր Պյոտր Չայկովսկու առաջին խմբագրմամբ: Այդ մասին հայտնել է Կրասնոյարսկի օպերայի և բալետի պետական թատրոնի մամուլի քարտուղար Ժաննա Ռևկուցը, գրում է gazeta.ru-ն:


Պրեմիերան տեղի կունենա Կրասնոյարկսում «XXI դարի բալետ» միջազգային ֆորումի շրջանակներում:


Ֆորումը կբացվի Կրասնոյարկսի օպերայի և բալետի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուսաստանի վաստակավոր արտիստ Սերգեյ Բոբրովի բեմադրությամբ՝ կոմպոզիտորի առաջին խմբագրմամբ Չայկովսկու «Կարապի լիճը» բալետի պրեմիերայով: