Հոնկոնգում շարունակվում է բողոքի ակցիան, Reuters–ի ֆոտոշարքը
Reuters գործակալությունը ներկայացրել է լուսանկարների շարք Հոնկոնգում ժողովրդավարության համար մի քանի օր շարունակ անցկացվող ցույցերի մասնակիցների և նրանց դեմ դուրս եկած բնակիչների միջև տեղի ունեցած բախումներից:
Հոնկոնգի ոստիկանությունը հոկտեմբերին 4-ին հայտարարել է ցուցարարների հետ բախումներում մասնակցած 19 մարդու ձերբակալության մասին: Բախումները տեղի են ունեցել Կոուլուն թերակղզում Մոնգկոկ առևտրային բազմամարդ թաղամասում, երբ ցուցարար ուսանողների դեմ են դուրս եկել տեղացի բնակիչներ, ովքեր փորձել են հանել բարիկադները և դուրս հանել ցուցարարներին խաչմերուկներից և փողոցներից:
Բախումներից հետո Հոնկոնգի ուսանողների դաշնությունը հետաձգել է կառավարության հետ բանակցությունները: Սակայն իրավապահ մարմինները հերքել են հայտարարություններն այն մասին, որ իրենք իբր նախընտրել են գործողությունների չդիմել և աչք փակել տեղի ունեցածի վրա։
Ոստիկանության պաշտոնական ներկայացուցչի խոսքերով՝ բախումների ընթացքում վիրավորվել է 18 մարդ, ներառյալ ոստիկանության 6 սպա:
Այժմ տասնյակ ցուցարարներ շարունակում են շրջափակման մեջ պահել Ադմիրալտիի կենտրոնական թաղամասում կառավարության գլխավոր գրասենյակը:










