Եգիպտոսում զինյալները լրտեսության համար 4 մարդու կախաղան են բարձրացրել

23:34 • 05.10.14

«Անսեր Բեյթ ալ Մակդիս» խմբավորումը, որը «Ալ-Քաիդա»-ի ստորաբաժանումն է հանդիսանում, տեսանյութ է հրապարակել, որտեղ լրտեսության համար 4 մարդ կախաղան է բարձրացվում: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին: 

Կախաղան բարձրացված անձինք դատապարտվել են Իսրայելի օգտին լրտեսություն կատարելու մեղադրանքով: 

Դա արդեն 2-րդ նմանատիպ տեսանյութն է: Օգոստոսի 28-ին խմբավորումը ևս մի տեսանյութ է հրապարակել, որտեղ կրկին կախաղան են բարձրացվել ևս 4 իսրայելցի լրտես: