Չեչնիայի մայրաքաղաքում մահապարտը պայթյուն է իրականացրել. զոհվել է 5 ոստիկան, կան տուժածներ (թարմացված)
21.21
Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում այսօր պայթյունի հետևանքով զոհված ոստիկանների թիվը հասել է 5-ի, գրում է Ria.ru-ն։ 12 անձ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։
ՌԴ քննչական կոմիտեն հայտնել է, որ պայթյունի իրականացման մեջ կասկածվողը տեղաբնակ 19–ամյա Օպտի Մուդարովն է։
19.13
Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում այսօր պայթյուն է հնչել, ինչի հետևանքով 4 ոստիկան է զոհվել: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Չեչնիայի ՆԳՆ մաուլի կենտրոնի հայտարարությանը:
Աղբյուրը հայտնում է, որ այսօր երեկոյան Գրոզնիում քաղաքի օրվան նվիրված համերգ պետք է տեղի ունենար: Տարածքում ծառայություն անցկացնող ոստիկանները համերգասրահի մոտ կասկածելի արտաքինով երիտասարդ տղամարդու են նկատել: Երբ ոստիկանները որոշել են մոտենալ նրան և պարզել ինքնությունը՝ վերջինս աշխատեցրել է պայթուցիկ սարքը, որի արդյունքում 4 ոստիկան է զոհվել, ևս 4-ը տուժել են:
«Տղամարդու ինքնությունը պարզվել է՝ նա Ստարապրամիսլովսկի շրջանի բնակիչ է, ով երկու ամիս առաջ հեռացել է տանից և որից հետո նրա մասին ոչինչ չեն լսել»,-պարզաբանել են ՆԳՆ-ում:
Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն ու ոստիկանությունը:










