Կիպրոսի ոստիկանությունը Դեգայի կտավների գողության կասկածանքով ՌԴ քաղաքացու է ձերբակալել
Կիպրոսի ոստիկանությունը հայտնել է Էդգար Դեգայի՝ 6 մլն եվրո արժողությամբ կտավների առևանգման կասկածանքով ավելի վաղ որոնման մեջ գտնվող Ռուսաստանի քաղաքացու ձերբակալման մասին: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Կիպրոսի ոստիկանության տարածած հայտարարությանը:
«Երրորդ կասկածյալը ձերբակալվել, որպեսզի ավելի հեշտանա թանկարժեք կտավների գողության հետաքննությունը: 3-րդ կասկածյալը՝ Կիպրոսի Լիմասոլ շրջանի գյուղերից մեկի 55-ամյա բնակիչը, ձերբակալվել է մինչ դատական նիստը»,-նշված է ոստիկանության հայտարարության մեջ:










