Կլիչկոն գլխով հարվածել է տաճարում Աստվածամոր սրբապատկերին (տեսանյութ)

15:03 • 05.10.14

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ճակատով հարվածել է Միխայլովսկու տաճարում սրբապատկերին, երբ փորձել է մոտենալ և համբուրել այն, գրում է «Взгляд»-ը:


Կիևի քաղաքապետը տաճար էր եկել Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի հետ «Երկնային հարյուրյակի» հիշատակին մոմեր վառելու համար:


Երբ Կլիչկոն փորձել է մոտենալ Աստվածամոր սրբապատկերին, տաճարում հարվածի ձայն է լսվել: