Լաստիվերում մոլորվել են քաղաքացիներ

16:26 • 05.10.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15.05-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի Լաստիվեր կոչվող հատվածից իջնելուց քաղաքացիները մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքների արդյունքում հրշեջ-փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին:


Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: