Լաստիվերում մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են

17:21 • 05.10.14

Որոնողական աշխատանքների արդյունքում հրշեջ-փրկարարները Լաստիվեր կոչվող հանգստյան գոտուն հարակից անտառում այսօր հայտնաբերել են Ա. Դ.-ին, Ա. Ս.-ին և ուղեկցել մինչև ճանապարհի երթևեկելի հատված, որտեղից էլ քաղաքացիները ինքնուրույն շարունակել են ճանապարհը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակներ նախարարության կայքը։  

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հոկտեմբերի 5-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ենոքավան գյուղի Լաստիվեր կոչվող հատվածից իջնելուց քաղաքացիները մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: