Լեոնարդո ԴիԿապրիոն հայտարարել է կինոկարիերայում դադար տալու մասին

14:01 • 05.10.14

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն հայտարարություն է արել այն մասին, որ պատրաստվում է դադար վերցնել իր կինոկարիերայում։ «Հեռանալու» պատճառը, ինչպես նշել է դերասանը, նոր պաշտոնն է ՄԱԿ-ում, գրում է buro247.ru-ն։


Դերասանը հայտարարել է, որ մտադիր է երկարատև ընդմիջում տալ կարիերայում, ինչի պատճառով էլ հրաժարվել է Սթիվ Ջոբսի դերից։


Այժմ նա որոշել է կենտրոնանալ ՄԱԿ-ի՝ մոլորակի կլիմայի խնդիրների հարցով բարի կամքի դեսպանի իր նոր պաշտոնի վրա, որը նա ստանձնել է սեպտեմբերի 16-ին։