Ֆրանսիայի նախագահը Շվարցենեգերին հրավիրել է Ելիսեյան պալատ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնի դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերին հրավիրել է Ելիսեյան պալատ՝ կլիմայի տաքացման վերաբերյալ գիտաժողովին մասնակցելու համար, գրում է РИА Новости-ն։
Նշվում է, որ Շվարցենեգերը հրավիրվել է զրույցի, որը պետք է կայանա հաջորդ ուրբաթ։
Առնոլդ Շվարցենեգերը R20 կազմակերպության հիմնադիրն է, որի նպատակն է օգնել տարածաշրջանային կառավարություններին ամբողջ աշխարհում՝ ածխածնի արտանետումների նվազեցմանն ուղղված տնտեսական նախագծերի մշակման հարցում։










