Ստավրոպոլում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ
Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Կիրովի շրջանում, որը գտնվում է Կաբարդինո-Բալկարիայի հետ սահմանին, հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ՝ գրոհայինների ներխուժման վտանգի առնչությամբ: Այդ մասին Ստավրոպոլում օպերատիվ շտաբի հղումով հաղորդում է gazeta.ru-ն:
«Կաբարդինո-Բալկարիայում օպերատիվ շտաբից տեղեկություն է ստացվել Ստավրոպոլի երկրամասի տարածք ահաբեկչական գործողություն կատարելու նպատակով հանցավոր խմբի անդամների ներխուժման մտադրությունների մասին»,- նշել են շտաբում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կաբարդինո-Բալկարիայի Բակսանսկի շրջանում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ:










