ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից

15:36 • 06.10.14

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն (ՍԱՊԾ) պետ Աբրահամ Բախչագուլյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:


Tert.am–ի տեղեկությունը հաստատեց ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը:


Օրվա երկրորդ կեսին ՍԱՊԾ աշխատակազմին պետք է ներկայացվի ծառայության նոր ղեկավարը, որի անունը առայժմ անհայտ է, թեև շրջանառվում են մի քանի թեկնածուների անուններ: