Լուսանկարիչ Արա Գյուլերը քթի կոտրվածքով հոսպիտալացվել է

16:11 • 06.10.14

Պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը հոկտեմբերի 5-ի երեկոյան իր տանը եղած ժամանակ վայր է ընկել է և վնասվածքներով հոսպիտալացվել է, այս մասին տեղեկացնում է թուրքալեզու www.mansettv.com–ը։
Ըստ կայքի տեղեկությունների՝ վայր ընկնելու հետևանքով նա կոտրել է քիթը և ստացել նաև այլ վնասվածքներ։
Ներկայում նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։