Apple-ը կներկայացնի նոր iPad-ն ու iMac-ը հոկտեմբերի 16-ին
Ամերիկյան Apple ընկերությունը կներկայացնի իր նոր iPad պլանշետը հոկտեմբերի 16-ի միջոցառմանը, գրում է Lenta.ru-ն։
Ըստ աղբյուրների՝ Apple-ը փորձում է կրկին բարձրացնել իր արտադրած պլանշետների վաճառքի ցուցանիշները։
Ներկայացվելու է ինչպես 9,7 դյույմանոց մոդելը, այնպես էլ iPad mini պլանշետի նոր տարբերակը։ Միջոցառման ժամանակ նաև ներկայացվելու են iMac անհատական համակարգիչները։
Apple ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Թրուդի Մյուլլերը հրաժարվել է որևէ մեկնաբանությունից:










