Բուլղարիայում խորհրդարանական ընտրություններում հաղթում է ընդդիմությունը
Բուլղարիայում խորհրդարանական ընտրություններում հաղթում է «Քաղաքացիները՝ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» ընդդիմադիր կուսակցությունը, որը գլխավորում է նախկին վարչապետ Բոյկո Բորիսովը, հայտնում է Lenta.ru-ն:
Կիրակի օրը կայացած ընտրություններից հետո քվեաթերթիկների 42%-ի մշակումից հետո այսպիսին են արդյունքները:
Ընդհանուր առմամբ օրենսդիր մարմնում իրենց տեղերի համար պայքարում են ութ կուսակցությունների ներկայացուցիչներ:
«Քաղաքացիները՝ հանուն Բուլղարիայի եվրոպական զարգացման» կուսակցության օգտին է քվեարկել ընտրողների 33,6%-ը: Իշխող սոցիալիստները երկրորդ տեղում են՝ 16,1%-ով:
Բուլղարիայի խորհրդարանում կա 240 տեղ:










