Չինաստանում ծնողները կարող են արյուն հանձնել, որպեսզի երեխաները բարձր միավորներ ստանան ընդունելության քննություններից
Չինաստանի նահանգներից մեկում ավագ դպրոցի ուսանողներին բոնուսային միավորներ են առաջարկում ընդունելության քննությունների ժամանակ, եթե վերջիններիս ծնողները առնվազն՝ 4 լիտր արյուն նվիրաբերեն:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` South China Morning Post-ին հղումով, այդ քանակությամբ արյուն հանձնած ծնողների երեխաները մեկ բոնուսային միավոր կստանան ավագ դպրոց ընդունվելու համար կամ երկու միավոր` 6 լիտրի, 3 միավոր` 8 լիտրի դիմաց:
Առատաձեռն դոնորները կարող են օգտվել նաև անվճար բժշկական խնամքից, հանրային տրանսպորտով անվճար երթևեկելու իրավունքից, ինչպես նաև՝ դրամական պարգևատրում կստանան:
Չժեցզյան նահանգի Պույանգ կոմսության կառավարությունը այս նոր հրահանգն արձակել է այս տարվա հուլիսի 24-ին` որպես արյան նվիրաբերության քանակի աճի խթան:










