Մեքքայում ավարտվել է համամուսուլմանական ուխտագնացությունը

16:55 • 06.10.14

Մեքքայում ավարտվել է հաջը՝ համամուսուլմանական ուխտագնացությունը՝ իսլամի հինգ գլխավոր տոներից մեկը, հայտնում է Hurriyet-ը:

 

Այս տարի հաջին երկու մլն մուսուլման է մասնակցել՝ 163 երկրից:

 

Սաուդյան Արաբիայից հեռանալուց առաջ հավատացյալները խորհրդանշական ձևով կքարկոծեն սատանային Մինայի հովտում: Իրենց կյանքում կրոնական ամենամեծ բարձունքին հասած հավատացյալները տուն վերադառնալուց առաջ կպտտվեն նաև Քաաբայի տաճարի շուրջը:

 

Անցած տարի մասնակիցների քանակը եղել էր նույնը: Այս տարի հաջի անվտանգ անցկացումն ապահովել է ավելի քան 70.000 ոստիկան: