Իտալիայում ավտոմեքենան թռել է ամբոխի կողքով՝ հրաշքով չվնասելով ոչ ոքի (տեսանյութ)
Իտալական Մոնբլանի մոտակայքում գտնվող Լա Տուիլում անցկացվող «Valle d'Aosta» ավտոմրցաշարը հրաշքով մարդկանց կյանքին սպառնացող դժբախտության չի վերածվել: Այս մասին հաղորդում է newsru.com-ը:
Հետագծի վերահսկողությունը կորցրած սպորտային մեքենան երջանիկ պատահականությամբ սլացել է մի քանի սանտիմետր հեռու կանգնած հանդիսատեսի կողքով և շրջվել:
Պետեր Սկավոնի ղեկավարման տակ գտնվող Renault Clio սեդանի մրցավազքի ավարտից րոպեներ առաջ կտրուկ շրջադարձի արդյունքում վերահսկողությունից դուրս եկած մեքենան ամբողջական արագությամբ դուրս է թռել մայրուղու սահմաններից և շրջվել:
Շրջված ավտոմեքենայի վարորդն ու ուղեկցորդը հոսպիտալացվել են, նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել:










