Երկու ուղևորատար ինքնաթիռ է բախվել Քենեդու անվան օդանավակայանի թռիչքուղում
Երկու ուղևորատար ինքնաթիռ` ավելի քան 200 ուղևորով, բախվել են Նյու Յորք Սիթիի Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանի թռիչքուղու վրա:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, ներգրավված են եղել Royal Jordanian ավիաուղիների չվերթի 159 ուղևոր ունեցող ինքնաթիռը Ամմանից և Chautauqua Airlines-ի 44 ուղևոր ունեցող ինքնաթիռիը Չարլստոնից (Հարավային Կարոլինա):
Բախումը տեղի է ունեցել, երբ Royal Jordanian-ին պատկանող բոինգը քթով և թևով հարվածել է Chautauqua Airlines-ի օդանավի ետնամասին, որը կայանված էր դարպասի մոտ: Ուղևորները վնասվածք չեն ստացել:














